Նաիր Թիկնիզյանը պայմանագիր կկնքի «Օլիմպիակոսի» հետ

Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան։ Նա չորս տարվա պայմանագիր կկնքի Հունաստանի փոխչեմպիոն «Օլիմպիակոսի» հետ, հաղորդում է հունական protothema.gr-ն։ Տրանսֆերի գումարը կկազմի 5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ հաղթահարել իսրայելական «Հապոելի» արգելքը։

«Օլիմպիակոսը» նույնպես դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից՝ որակավորման երրորդ փուլում պարտվելով հոլանդական ՆԵԿ-ին։ Հունական թիմը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

Leave a Comment