Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունները հետաձգվել են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների և գործընթացին միջամտելու փորձերի պատճառով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Օմանի հետ ծովային նավարկության ճանապարհային քարտեզի մշակումը հետաձգվել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների, մասնակիցների մեծ թվի և ապակառուցողական ուժերի կողմից իրականացվող դիվերսիաների հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերների պատճառով», – ասել է նա մամուլի ասուլիսում:
Բաղայիի խոսքով՝ Թեհրանը և Մուսկատը ձգտում են ստեղծել մեխանիզմ, որը կապահովի «երկու ափամերձ պետությունների իրավունքների հարգումը և կերաշխավորի առևտրային նավերի անվտանգ անցումը»:
Օգոստոսի 5-ին Բաղային հայտարարեց, որ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։ Նա, սակայն, ընդգծեց, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, և որ այս հարցը կախված է ԱՄՆ գործողություններից։