Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի նաև 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։
Հայ ըմբիշը 3 հաղթանակ է տարել ղրղզ՝ (8-0), իրանցի (5-1) և ավստրիացի (8-1) ըմբիշների նկատմամաբ, իսկ եզրափակիչ գոտեմարտում կհանդիպի ճապոնացի Տաիզո Յոշիդայի հետ։