Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից։ ԱՊԱ-ի ռուսաստանյան բյուրոյի տեղեկացմամբ՝ Բախտիյար Հասանովը, ով որոշ ժամանակ գտնվում էր ներգաղթյալների…

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից։

ԱՊԱ-ի ռուսաստանյան բյուրոյի տեղեկացմամբ՝ Բախտիյար Հասանովը, ով որոշ ժամանակ գտնվում էր ներգաղթյալների ժամանակավոր պահման կենտրոնում, այնտեղից տեղափոխվել է օդանավակայան ու արտաքսվել ՌԴ-ից։

Հարկ է նշել, որ Մոսկվայի Ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Բախտիյար Հասանովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը չեղյալ էր հայտարարվել նախորդ տարի։ Ընթացիկ տարվա հունիս ամսին իրավապահները ձերբակալել էին նրան և տեղավորել ներգաղթյալների ժամանակավոր պահման կենտրոնում։

Leave a Comment