Վրացական ընդդիմության առաջնորդը հիացած է Նիկոլ Փաշինյանով

Վրացական ընդդիմության առաջնորդը հիացած է Նիկոլ Փաշինյանով

Վրացական արմատական ընդդիմության առաջնորդ Նիկա Գվարամիան առաջարկել է «բուժվել պատմական տրավմաներից»՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, ում օրոք Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, հայտնում է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը:

«Ես հիացած եմ Փաշինյանով, ով կարողացավ հաղթահարել պատմական տրավման՝ հանձնելով Ղարաբաղը»,- «Ֆորմուլա» ընդդիմադիր հեռուստաընկերության եթերում ասել է Գվարամիան:

Նրա խոսքով՝ ժողովրդի զարգացման և նրա պրոեվրոպական շարժման համար «պատմական տրավմաները վտանգ են ներկայացնում»:

Ընդդիմադիրը վստահ է, որ Ղարաբաղից հրաժարվելով՝ Հայաստանը «ավելի շատ փող կստանա Ադրբեջանից, կգնա դեպի ԵՄ և կբաժանվի Ռուսաստանից»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment