Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից, հայտնում է ԱՊԱ-ի ռուսական բյուրոն։

Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։

Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնում։

Leave a Comment