ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները երկուշաբթի օրը Երուսաղեմում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի հետագա իրականացումը, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Հրապարակման համաձայն՝ հանդիպմանը կմասնակցեն Գազայի հարցերով Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ նշանակված Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, որը նույնպես Խաղաղության խորհրդի ներկայացուցիչ է։
«Ջարեդ Քուշները, Նիկոլայ Մլադենովը և Թոնի Բլեյրը երկուշաբթի օրը կհանդիպեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ շարունակելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ առաջ շարժվելու Գազայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հաջորդ փուլով, ներառյալ ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ 15 կետանոց փաստաթուղթը», – ասվում է հրատարակության մեջ։