Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին` Վեդիի կամրջի մոտ, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով 5 տուժածից 2-ը օտարերկրացի է: