Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցով, ինչպես նաև Պարսից ծոցով և Օմանի ծոցով անցնելու իրավունք չունի. Հորմուզի նեղուցի հարցը Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայման է, հայտարարել է Իրանի բանակի գեներալ Ամիր Հաթամին։
«Ամերիկյան ուժերը դուրս են մղվել, և նրանց այլևս թույլ չի տրվում մուտք գործել Պարսից ծոց, Օմանի ծոց կամ Հորմուզի նեղուց։ Բոլորը պետք է հասկանան, որ ամերիկյան ռազմակայանները ոչ մի դեպքում չեն կարող վերադառնալ իրենց նախկին կարգավիճակին, և Իրանը երբեք թույլ չի տա դա», — ասել է Խաթամին՝ ըստ իրանական պետական IRIB հեռարձակողի։
Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը աշխարհաքաղաքական հնարավորություն է ներկայացնում Իրանի համար, և որ այս ջրային ուղու երկայնքով տիրող իրավիճակը երբեք չի վերադառնա նախկին վիճակին։