Մխիթարյանի խաղընկերը տեղափոխվեց «Լացիո» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին տեղափոխվեց «Լացիո», հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա իտալացու վարձակալության պայմանագիրը մեկ տարով է։

Անցած մրցաշրջանում Ֆրատեզին «Ինտերի» հետ մասնակցել է 33 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ հունիսը։

Transfermarkt-ը Ֆրատեզիի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Leave a Comment