Տաջիկստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Դալեր Ջուման և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցը, հայտնել է Տաջիկստանի էներգետիկայի նախարարությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Իրանից Տաջիկստան նավթամթերքի և հում նավթի մատակարարումների կազմակերպմանը։
Իրանը Տաջիկստանի առևտրատնտեսական հիմնական գործընկերներից է։ Երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 438 միլիոն դոլար, ինչը 28%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։