Խաղողօրհնեքի արարողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Խաղողօրհնեքի ավանդական արարողությունը:

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է։

Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո օրհնվում է խաղողը։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։

Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։

Leave a Comment