16 Օգոստոսի 2026, 18:30
Օֆելյա Հարությունյանի «Táp Ché/Fried Chicken & Strip Checkers» կարճամետրաժ դրաման սեպտեմբերին առաջին անգամ կցուցադրվի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։
Ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում եվրոպացի պրոդյուսերների մասնակցությամբ, պատմում է 12-ամյա Ամալիայի և նրա եղբոր՝ Նարեկի մասին։ Գործողությունները ծավալվում են 2000 թվականին՝ քաղաքական լարվածության ֆոնին. մանկական վեճերն ու բանտում գտնվող հորն այցելությունը հերոսներին բախում են դաժան իրականության հետ։ Դերերում հանդես են եկել Լյուսի Սիմոնյանը, Նանոր Պետրոսյանը, Հայկ Գալստյանը, Դավիթ Քոսակյանը և Հասմիկ Հովյանը։
Տորոնտոյի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 20-ը. TIFF-2026-ի ծրագրում նախատեսված են նաև ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված միջոցառումներ։