Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Հիմք է հանդիսացել դատավորի ներկայացրած հրաժարականի դիմումը։
Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները նախկինում կասեցվել էին՝ նրա դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Գործով անցնում են նաև նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Քրեական վարույթը վերաբերում է «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործընթացին։