Եմենի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 181 գործողություն են իրականացրել հութիների դեմ

Եմենի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում տարբեր ճակատներում 181 ռազմական գործողություն են իրականացրել «Անսար Ալլահ» (հութիների) շարժման դեմ, հայտնել է Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության բանակի պաշտոնական ներկայացուցիչը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում զինված ուժերն իրականացրել են 181 ռազմական գործողություն՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ հարվածներ հասցնելով տարբեր ճակատներում տեղակայված հութիների ռազմական դիրքերին»,-մեջբերում է SABA եմենյան լրատվական գործակալությունը նրա խոսքերը։

Ըստ խոսնակի՝ հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել են «Անսար Ալլահ»-ի տասնյակ զինյալներ, ոչնչացվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև զենքի մի քանի պահեստ և այլ ռազմական օբյեկտներ։

Leave a Comment