Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:59-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:59-ին) Պապուա-Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիից (որի բնակչությունը կազմում է 283 000 մարդ) 438 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 103 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։