Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում հորդառատ անձրևների և աղետալի հետևանքների պատճառով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին հայտնում է TV Asahi հեռուստաալիքը։
Կիրակի՝ օգոստոսի 16-ին, հաստատվել է ևս մեկ ողբերգական դեպք. 30-ամյա տղամարդը մահացու թունավորվել է շմոլ գազից՝ հոսանքազրկման պայմաններում գեներատոր օգտագործելու պատճառով։
Բացի Տիբա քաղաքից, զոհեր են գրանցվել նաև Սակուրա, Իտիկավա, Յատիե, Կասիվա և Իսումի քաղաքներում։ Եվս մեկ անձ համարվում է անհետ կորած, որոնողական աշխատանքները շարունակվում են։
