USS Abraham Lincoln ավիակրի նավաստիները մնացել են առանց թարմ սննդի ու ջրի

USS Abraham Lincoln ավիակրի նավաստիները մնացել են առանց թարմ սննդի ու ջրի

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերն այցելել է Մերձավոր Արևելքից վերադարձող USS Abraham Lincoln ավիակիր։ Թեև նա բարձր է գնահատել անձնակազմի ծառայությունը, այցը կայացել է նավատորմում առկա լուրջ դժգոհությունների ֆոնին։

​The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ավիակիրը նավահանգիստներ չի մտել։ Նավաստիները բողոքում են թարմ սննդի և հիգիենայի պարագաների պակասից, ջրամատակարարման խնդիրներից ու անձնակազմի հոգեբանական վիճակի վատթարացումից։

​Դեմոկրատ սենատորները պահանջել են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից բացատրել իրավիճակը՝ նշելով, որ խնդիրները սպառնում են նավաստիների անվտանգությանը։ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի շրջափակումը և ռազմական գործողությունը կարող են շարունակվել «անժամկետ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment