16 Օգոստոսի 2026, 14:10
Աշնանը Պետերբուրգում տեղադրվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի հուշարձանը։ Նախագծի հեղինակն է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, իսկ ճարտարապետը՝ Օլեգ Խարչենկոն։
Հորինվածքի կենտրոնում դերասանի շարժման մեջ գտնվող ֆիգուրն է, իսկ կլոր պատվանդանը հիշեցնելու է թատերական բեմ և անտիկ ամֆիթատրոն։ Հուշարձանի մակերեսը կազմելու է 8,4 քառ. մ, իսկ բարձրությունը՝ 2,5 մ։
Մոնումենտի բացումը նախատեսվում է զուգադիպեցնել սեպտեմբերին նշվող Լավրովի ծննդյան օրվան և Ռուսաստանի թատերական գործիչների միության 150-ամյակին։
2025 թվականի սեպտեմբերի 15-ին՝ արտիստի հարյուրամյակի օրը, Պետրոգրադի կողմում գտնվող Օրանիենբաումի այգում տեղադրվել էր ապագա հուշարձանի հիմնաքարը։
Գեորգի Ֆրանգուլյանի համար սա կլինի առաջին հուշարձանը Հյուսիսային մայրաքաղաքի փողոցներում, թեև նրա աշխատանքները ներկայացված են Ռուսական թանգարանում, իսկ 2019 թվականին «Էրարտա» թանգարանում անցկացվել է վարպետի անհատական ցուցահանդեսը։