Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընդամենը փոքրիկ վերաբերմունք ու գնահատանք այն մարդկանց հանդեպ, ում աշխատանքը ցանկացած հասարակության մեծամասնություն չի ցանկանում անել, ոմանց համար անգամ պատվից ցածր է անելը, բայց ում աշխատանքը մեր շրջակա միջավայր ապահովելն է։
Հայաստանը կատարյալ երջանիկ երկիր է լինելու, երբ նրա ցանկացած անդամ ունենալու է իր պատկերացրած երջանկությունը, լիքը մոտիվացված է լինելու ավելի շատ ու արդյունավետ աշխատելու, ավելի շատ արժեք ստեղծելու գործում։ Խելոք պետությունը այն պետությունն է, որն ինքն է պրպտում ու խթանիչներ ստեղծում ավելի մեծ մոտիվացիաներ, ավելի մեծ արժեք, ավելի մեծ ներառականություն ու մասնակցայնություն ստեղծելու համար…