
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պահվածքն ինձ համար ընդունելի է, որ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց ներողություն խնդրել, չգնացին այդ քայլին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տիրող մթնոլորտին։
«Դա այն պահը չէր, որ ներողություն խնդրեին․․․ Ռուբինյանն արդյո՞ք վաստակել է այդ իրավունքը, թող իրենք իրենց պահվածքով ամաչեցնեն, իրենք կառավարող ուժն են, ոչ թե Ռուբինյանն ասի «էն սուբյեկտը»՝ մատնացույց անելով Էդգար ղազարյանին․ դա ավելի վիրավորական արտահայտություն է, քան Ղազարյանի «սրիկայաբար» ասելը։ Այսինքն՝ Ռուբինյանն ավելի կիրթ է վիրավորում, հա՞, իրենք, որպես կառավարող ուժ, պետք է լինեն «Точность – вежливость королей» բանաձևի կրողները։
Անդրադառնալո դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է բարեկրթության նորմեր սահմանելու մասին, Աղազարյանը նշեց․ «Պետք չէ սահմանել բարեկրթության նորմեր, պետք է ուղղալի լինել բարեկիրթ, և առաջին հերթին այդ դրոշակը պետք է կրի ՔՊ-ն․․․ Հայաստանյան քաղաքական դաշտն ականապատված է, դա մտածված գիծ է՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մասնատելու, ջախջախելու համար։ Այդ կռվի մեջ բարեկրթությունը ո՞րն է․․․ Բա ի՞նչ անի ընդդիմությունը, ասի՝ մի փոքր կամաց խփեք այտի՞ս կամ ասի՝ աջ այտիս չհարվածեք, ատամի հետ կապված խնդիր ունեմ, ձախ այտիս խփե՞ք․․․ Այդպես չի լինի»։
Հարցին՝ այսինքն՝ ծեծուջա՞րդ կլինի ԱԺ-ում, Աղազարյանը պատասխանեց․ «Հնարավոր չէ դիմանալ, անպայման կլինի»։