Զիդանը Ֆրանսիայի հավաքական է վերադարձրել խոհարարին

Ֆրանսիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմ է վերադարձրել իտալացի խոհարար Ռոբերտո Ֆալվոյին, որին հավաքական էր հրավիրել դեռ 1998 թվականին։

Ֆալվոն ազգային թիմում աշխատել է ութ տարի, մասնակցել երկու աշխարհի առաջնության և երկու Եվրոպայի առաջնության։ Նրա վերադարձը տեղի է ունեցել Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։

Զիդանին հատկապես դուր էր գալիս Թուրինի ռեստորանում աշխատող Ֆալվոյի խոհանոցը, ինչի պատճառով էլ 1998 թվականին նրան առաջարկել էր միանալ հավաքականին։

Leave a Comment