Եվրոպայի Մ20 առաջնության վերջին տուրից առաջ երեք հայ շախմատիստ առաջատարների խմբում է

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը մոտենում է ավարտին։ Մրցաշարում մնացել է մեկ խաղափուլ։

Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։

Աղջիկների առաջնությունում Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ տեղերը։

Վերջին խաղափուլը վճռորոշ կլինի հայ շախմատիստների համար։

Leave a Comment