Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի, հաղորդում է Straits Times-ը՝ հղում անելով Ազգային աղետների կառավարման գործակալության (BNPB) տվյալներին։
Շաբաթ երեկոյան Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Դրա ուժգնությունը կազմել է 7.7 մագնիտուդ։ Reuters-ը, հղում անելով Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալության խոսնակին, հայտնել է, որ վերջին զոհերի թիվը կազմել է 38։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ», – հաղորդում է թերթը՝ հղում անելով BNPB-ի օգոստոսի 15-ի տվյալներին։
«Սթրեյթս Թայմս»-ը, հղում անելով փրկարարական ծառայության խոսնակ Ֆաթուր Ռահմանին, հավելում է, որ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 50 մարդ։