TGRT-ն շաբաթ օրը հաղորդել է, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող լողափում տեղի բնակիչները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք։
«Սև ծովի ափին գտնվող Ենիկյոյ շրջանի լողափում զբոսնող քաղաքացիները ափին հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի նմանվող սարք և զանգահարել են արտակարգ ծառայություններ։ Ժանդարմերիան և ափային պահպանությունը ժամանել են և ստուգել առարկան», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ենիկյոյի լողափը գտնվում է Ստամբուլի միջազգային օդանավակայանի (IST) մոտակայքում։ Ափային պահպանությունը բռնագրավել է առարկան և կվերլուծի այն՝ դրա ծագումը որոշելու համար։
Թուրքիայի Սև ծովի ափին պարբերաբար նկատվում են անօդաչու թռչող սարքեր և անօդաչու նավակներ։