Վանաձորում «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել․ ՀՎԿԱԿ – armeniatoday.am

Վանաձորում օգոստոսի 15-ին «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ է հոսպիտալացվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ գերատեսչության՝ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: ՀՎԿԱԿ-ից հավելել են, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

Leave a Comment