«Հեզբոլլահը» պահանջում է դադարեցնել Իսրայելի հետ բանակցությունները

«Հեզբոլլահը» պահանջում է դադարեցնել Իսրայելի հետ բանակցությունները

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) նոր հարվածներից հետո կոչ է արել Բեյրութին դադարեցնել Թել Ավիվի հետ «նվաստացուցիչ» բանակցությունները։

​Խմբավորումը քննադատել է իշխանությունների զիջումներն ու խոստացել պատասխան հարված հասցնել Իսրայելին։ Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 18:30-ին, սպասվում է կառույցի առաջնորդ Նաիմ Քասեմի հատուկ ուղերձը։

​Իսրայելը խմբավորման դիրքերին հարվածել էր օգոստոսի 15-ի առավոտյան՝ նշելով, որ դա պատասխան է Հարավային Լիբանանի «անվտանգության գոտում»՝ Ալի ալ-Թահեր բարձունքում տեղակայված իսրայելցի զինվորների դեմ իրականացված գործողություններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment