Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 10 հանդիպում անցկացրած Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:

Ռուսաստանի Ազգային լիգայի 6-րդ տուրում 31-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով գրավել է Եկատերինբուրգի «Ուրալի» դարպասը: Խաղի 9-րդ րոպեին Սիմոնյանը բացել է հաշիվը՝ խփելով երկրորդ գոլն ընթացիկ մրցաշրջանում: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դաշտ է դուրս եկել «Ուրալի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 34-րդ րոպեին:

 

Leave a Comment