«Թալիբան» շարժումը կոչ է անում Վաշինգտոնին վերադարձնել իր դիվանագետներին Քաբուլում գտնվող իր դեսպանատուն և ներդրումներ կատարել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին The New York Times-ին տված հարցազրույցում։
Նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է «վերաբացել իր դեսպանատունը, պահպանել դիվանագիտական ներկայությունը և ներդրումներ կատարել» Աֆղանստանում հանքանյութերի արդյունահանման, ամբարտակների և ճանապարհների ոլորտում:
Միևնույն ժամանակ, թալիբները չեն ցանկանում, որ ԱՄՆ-ը վերականգնի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, ընդգծել է աֆղան դիվանագետը։
2025 թվականի սեպտեմբերին The Wall Street Journal-ը հաղորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և «Թալիբան» շարժման միջև Բագրամի ռազմաբազա ամերիկյան զորքերի վերադարձի վերաբերյալ բանակցությունների մասին։