Իսլամ Մախաչևը տիտղոսային մենամարտից առաջ հանդիպել է մրցակցի որդու հետ

UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը UFC 330 մրցաշարում Իեն Գարիի դեմ մենամարտից առաջ հանդիպել է նրա որդու՝ Լեոյի հետ, հայտնում է «UFC Eurasia» Telegram-ալիքը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որտեղ Լեոն արտասվում էր, քանի որ հայացքների մենամարտի ժամանակ չէր հասցրել բարևել Մախաչևին։ Իմանալով այդ մասին՝ ռուսաստանցի մարտիկը խոստացել էր հանդիպել երեխային և կատարել է խոստումը։ Նրանք զրուցել են, իսկ Լեոն Մախաչևին հաջողություն է մաղթել մենամարտում։

Մախաչևի և Գարիի տիտղոսային մենամարտը գլխավորելու է Ֆիլադելֆիայում կայանալիք UFC 330 մրցաշարը՝ օգոստոսի 16-ի գիշերը։ 34-ամյա Մախաչևը պաշտպանելու է կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Մախաչևը կարիերայի 29 մենամարտերից հաղթել է 28-ում, իսկ Գարին 22 մենամարտում ունի 21 հաղթանակ։

Leave a Comment