Պատմական թռիչք. Հնդկաստանը նվաճեց տիեզերքը մասնավոր հրթիռով

Տիեզերական արդյունաբերությունը նոր հսկա ունի, և  դա SpaceX-ը չէ։ Հնդկական Vikram-1 հրթիռն իր տեսակի մեջ բացառիկ է. այն ամբողջությամբ պատրաստված է թեթև ու գերամուր ածխածնային կոմպոզիտից՝ կարբոնից, իսկ շարժիչը տպագրվել է 3D տպիչով։ Այս պատմական թռիչքով Հնդկաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որն ունի սեփական մասնավոր ուղեծրային հրթիռ։ Ընդամենը 15 րոպե, և հրթիռն արդեն 450 կիլոմետր բարձրության վրա էր՝ ուղեծիր հասցնելով գիտական կարևոր արբանյակներ։ Սա պարզապես հերթական արձակումը չէ, սա համաշխարհային տիեզերական մրցավազքի նոր կանոններն են:

Հնդկական «Skyroot Aerospace» մասնավոր ընկերությունը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իր նորագույն «Vikram-1» հրթիռը։ Սա պարզապես հերթական արձակումը չէ։ Մինչև այս պահը տիեզերական շուկայում նմանօրինակ հրթիռ գոյություն չի ունեցել: «Vikram-1»-ն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ այն նախագծվել է հատուկ փոքր արբանյակների՝ արագ, մատչելի և հարմարեցված արձակումների համար՝ լրացնելով շուկայի այն մեծ բացը, որը տարիներ շարունակ անտեսված էր հսկա հրթիռներ ստեղծողների կողմից: Այս ձեռքբերմամբ Հնդկաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որն ունի մասնավոր ընկերության կողմից ամբողջությամբ մշակված ուղեծրային հրթիռների տեխնոլոգիա և սեփական արձակումների հնարավորություն

«Ագաման» անվանումը կրող փորձնական թռիչքի շրջանակներում հրթիռն ընդամենը 15 րոպեում հասել է շուրջ 450 կիլոմետր բարձրության: Այն հաջողությամբ ավարտել է շարժիչի վերջնական միացման փուլը և ուղեծիր դուրս բերել նախատեսված օգտակար բեռը, որը ներառում էր տարբեր մասնավոր ընկերությունների պատվերներ:

ՆԱՍԱ-ի և համաշխարհային փորձագետների հայացքը.

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության վերլուծաբանները և ամերիկյան տիեզերական պարբերականները նշում են, որ «Skyroot Aerospace»-ի հաջողությունը լիովին տեղավորվում է ՆԱՍԱ-ի կողմից խրախուսվող «Արտեմիսյան համաձայնությունների» (Artemis Accords) տրամաբանության մեջ, որին Հնդկաստանը ևս միացել է: ՆԱՍԱ-ի գործընկեր հանդիսացող ամերիկյան մասնավոր տիեզերական հսկաների SpaceX-ի և Rocket Lab-ի փորձագետները փաստում են, որ հնդկական «Vikram-1»-ը դառնալու է լուրջ և շատ ավելի էժան մրցակից համաշխարհային շուկայում՝ փոքր արբանյակների արձակման ոլորտում։

Սա նշանակում է, որ ապագայում ամերիկյան կոմերցիոն արբանյակները ՆԱՍԱ-ի թույլտվությամբ կարող են տիեզերք թռչել հենց հնդկական մասնավոր հրթիռներով:

Պատմության էջեր

ՆԱՍԱ-ի պատմության մեջ կա մի դրվագ, որը մինչև օրս ինժեներների համար գլխավոր հիշեցում է. տիեզերքում ամենամեծ աղետից փրկվելու համար երբեմն պետք են ամենափոքր հրթիռները։ Այդ իրական պատմությունը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 16-ին, «Ջեմինի 8»  առաքելության ժամանակ, որի հրամանատարն էր 35-ամյա Նիլ Արմսթրոնգը։

ՆԱՍԱ-ի «Ջեմինի 8» առաքելությունը վերածվեց աղետի, երբ տիեզերանավի հիմնական շարժիչներից մեկը խափանվեց և սկսեց անդադար աշխատել։ Տիեզերանավը բաց տիեզերքում սկսեց կատաղի պտտվել՝ վայրկյանում կատարելով մեկ լրիվ պտույտ։

«Ուժգին գերբեռնվածության պատճառով հրամանատար Նիլ Արմսթրոնգի և օդաչու Դևիդ Սքոթի աչքերը սկսեցին մթնել և նրանք հայտնվեցին ուշագնացության եզրին։ Գիտակցությունը լիովին կորցնելուց վայրկյաններ առաջ Արմսթրոնգն անջատեց հիմնական համակարգը և ձեռքով միացրեց կողմնորոշման փոքր հրթիռների  անկախ համակարգը։ Այդ փոքրիկ շարժիչների ճշգրիտ արտանետումները կամ հարվածները) կանգնեցրին մահացու պտտահողմը և փրկեցին անձնակազմի կյանքը։

Այս իրական պատմությունը ՆԱՍԱ-ի համար դարձավ գլխավոր հիշեցումն ու ապացույցը, որ առանց կողմնորոշման փոքր հրթիռների՝ նույնիսկ ամենահզոր տիեզերանավը վերածվում է անօգնական, մահացու թակարդի։ Հենց այս դեպքից հետո կողմնորշման փոքր հրթիռների համակարգերի կրկնապատկումն ու անկախությունը դարձան տիեզերական թռիչքների անվտանգության ոսկե կանոնը

Leave a Comment