Դատավոր Սամվել Յուզբաշյանին բաշխվելիք որոշ գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի    1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևան քաղաքիառաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, 2026 թվականի օգոստոսի 17-ից նոյեմբերի 17-ը ներառյալ՝ սահմանել 25% առանձին տոկոսաչափ:

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Leave a Comment