Խանդանյան Սաքոն հավատարմության երդում է տվել Անկարային



ԱԺ-ում ելույթ ունեցող Խանդանյան Սաքոն վերահաստատել է, որ Ցեղապանության հարցը ՀՀ արտաիքն քաղաքական օրակարգում չկա և «չպետք է լինի», քանի որ Ցեղասպանության ճանաչման-չճանաչման հարցը, ըստ նրա, յուրաքանչյուր պետության ներքին օրակարգի հարց է:
 
Սաքոյի այն պնդումը, թե Ցեղասպանության ճանաչումը ներքին օրակարգի հարց է, ոչ միայն թրքասիրության ցայտուն դրսևորում է, այլև անգրագետ մոտեցում. իրականում Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության և միջազգային իրավունքի տիրույթում գտնվող հարց է, իսկ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան ցեղասպանությունը որակում է որպես միջազգային հանցագործություն, որը դուրս է գտնվում մեկ կոնկրետ երկրի միակողմանի քմահաճույքի սահմաններից։ Հայաստանը, որպես Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի իրավահաջորդ պետություն, պարտավորություն ունի՝ լինելու այս հարցի գլխավոր շահառուն և միջազգային օրակարգում այն առաջ մղողը։
 
Արձանագրենք, որ Սաքոյի այս հայտարարությունը որևէ կապ չունի հայկական շահերի հետ, և սպասարկում է թուրքական շահը. զիջումների միջոցով ՔՊ-ակաները փորձում են հաճոյանալ Անկարային ու Բաքվին՝ անձեռնմխելի պահելու Նիկոլի արյունոտ աթոռը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment