Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»՝ նախընտրելով հունական Օլիմպիակոս ակումբը

Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»՝ նախընտրելով հունական Օլիմպիակոս ակումբը:

Համաձայն Gazzetta-ի և մարզական այլ աղբյուրների՝ տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո: Չնայած ռուսական ակումբի կողմից առաջարկված ավելի շահավետ ֆինանսական պայմաններին, 27-ամյա ֆուտբոլիստը որոշել է շարունակել կարիերան Եվրոպայում:

Ակումբների միջև բանակցություններն արդեն հասել են ավարտական փուլին, և մոտ ժամանակներս պաշտպանը կմեկնի Հունաստան:

Տրանսֆերային գործընթացն ակտիվացել է այն բանից հետո, երբ սերբական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից: Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի ամռանը՝ մոսկովյան «Լոկոմոտիվ»-ից:

Leave a Comment