
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները օգոստոսի 17-ից (երկուշաբթի օրվանից) կարող են դիմել և առանց քննություն հանձնելու ստանալ նոր վարորդական վկայական։
Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վերաբերյալ տվյալների բազաները ամբողջական չեն։ Բացակայում են հստակ տեղեկություններ զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ։
Ստեղծված իրավիճակում ՀՀ ՆԳՆ-ն որոշում է կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ քաղաքացու։ Շահառուները երկուշաբթի օրվանից կարող են մոտենալ հաշվառման-քննական ստորաբաժանումներ և ստանալ ինչպես թվային (digital), այնպես էլ պլաստիկ վարորդական վկայականներ։
Այս քայլն ուղղված է տեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը և վարչարարական խոչընդոտների վերացմանը։