ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցրած հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի իրանական ափերի նավթային աղտոտման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանական Քեշմ կղզու ափերի նավթային աղտոտումը օտարերկրյա ռազմական ագրեսիայի հետևանք է», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Ղարիբաբադին հավելել է, որ Իրանի՝ Պարսից ծոցի ափերին հասցված բնապահպանական վնասը վկայում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմ, քանի որ Իրանը տարածաշրջանի առափնյա պետությունն է։