Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան․ աղմկահարույց այս հայտարարությունն արել էր Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։ Մատվիենկոն հնարավոր ճանապարհորդական զգուշացումը կապել էր, իր ձևակերպմամբ, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հետ․ «Եթե նման պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել հանրապետություն»,—ասել էր նա։
Հայտարարությունն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև հենց այն մարդկանց շրջանում, որոնց կարող է ուղղված լինել այդ խորհուրդը՝ Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների։ «Ռադիոլուրը» Երևանի փողոցներում զրուցել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ՝ հասկանալու՝ իրենց անվտանգ զգո՞ւմ են Հայաստանում, ի՞նչն են հավանում և արդյո՞ք Մատվիենկոյի հայտարարությունը կարող է ազդել Հայաստան գալու իրենց որոշման վրա։ Երևանում նրանց պատասխանները, մեղմ ասած, չեն համընկնում Մոսկվայից հնչած զգուշացման հետ։