Ոստիկանները ձերբակալել են Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ կրակած անձին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 9-ին հաղորդում էր ստացվել, որ նշված վայրում օդ են կրակել ու հեռացել։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Իրավապահները պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։
