Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Հայաստանի զինված ուժերում 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 11 դեպք, այդ թվում՝ սպանության, ինքնասպանության և այլ պատճառներով։•…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հայաստանի զինված ուժերում 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 11 դեպք, այդ թվում՝ սպանության, ինքնասպանության և այլ պատճառներով։
• Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ տնային կալանքը վերացվել է և որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։
• Հունգարիան Դանուբում ինժեներական աշխատանքներ կիրականացնի՝ գետի մակարդակը բարձրացնելու և «Պակշ» ատոմակայանի ռեակտորների հովացումն ապահովելու համար։
• Եվրամիության երկրները հուլիսին 1,5 միլիարդ եվրոյի ռուսական վառելիք են գնել՝ դառնալով ռուսական էներգակիրների չորրորդ խոշոր սպառողը։
• Օգոստոսի 15-19-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ վայրերում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ և քամու ուժգնացում։