Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Դավիթաշենում. ՆԳՆ-ի արձագանքը • Tribune.am

«Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա տեղեկությունները կեղծ են և մանիպուլացնող։

Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ»։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ԶԼՄ գործընկերներին՝ հրապարակել ճշտված տեղեկություններ, զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

Leave a Comment