Անհագ Մոլոքը խժռում Է ռուսներին և ուկրաինացիներին
Ռուսները Կրամատորսկի վրա վեց հզոր ռումբ են նետել, առնվազն 1 զոհ, 17 վիրավոր, ավերվել Է մի 6 հարկանի շենք, հուժկու հրդեհ Է բռնկվել: Օդեսայի շրջան, այստեղ ավիահարվածից սպանվել են գնացքի մեքենավարը և նրա օգնականը: 317 ուղևորներ, այդ թվում 67 երեխաներ տարհանվել են ռմբակոծված գնացքից:
Արյունալի պատերազմի ավարտը չի երևում, անհագ Մոլոքը խժռում Է ռուսներին և ուկրաինացիներին: Հատուկ ջոկատները հավաքում են սպանվածների դիերը:
Նախօրեին տեղի ունեցավ փոխանակում՝ ռուսները 261 սպանված ուկրաինացու դիակներ հանձնեցին Ուկրաինայի ներկայացուցիչներին, ուկրաինացիներն Էլ 24 ռուսաստանցու դիակներ հանձնեցին:
Գերեվարվածների բախտը բերել Է՝ գոնե կյանքից չեն զրկվել: Ուկրաինան Ռուսաստանին Է փոխանցել 8 գերիների, Ռուսաստանն Ուկրաինային՝ 7 ռազմագերիների: Դիակների և գերիների փոխանակումը կատարվել Է Բելառուսի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում:
Մինչդեռ, օդային գրոհները շարունակվում են: Չերկասի՝ 5 մարդ վնասվածք Է ստացել Սմիլա ավանում: Այդ օդային հարվածից հրդեհվել Է 9-հարկանի բնակելի շենքը: Հարվածը ռուսները հասցրել են մեկ օր այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում քննարկել Է ռուս-ուկրաինական պատերազմը:
«Իրական թիվը, հավանաբար, ավելի բարձ Է»
ՄԱԿ-ի փորձագետները սարսափելի վիճակագրություն են հրապարակել: Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության, այս տարվա հուլիսին Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է ավելի շատ քաղաքացիական անձ, քան 2022 թվականի մարտից ի վեր ընթացող պատերազմի ցանկացած այլ ամսում:
Այդ մասին զեկույց Է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Դանիելա Գրոս Դե Ալմեյդա:
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը հաստատեց, որ հուլիսին Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է առնվազն 437 քաղաքացիական անձ և վիրավորվել է 2610-ը, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ ամսվա համեմատ և 70 տոկոսով ավելի՝ 2025 թվականի հուլիսի համեմատ: Իրական թիվը, հավանաբար, ավելի բարձր է, քանի որ մոնիթորինգի առաքելությունը շարունակում է ստուգել տեղեկատվությունը»,- նշել Է Ալմեյդան:
Ընդհանուր հաշվով 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսների հարձակումով մեկնարկած պատերազմի ընթացքում, Ուկրաինայում, ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդների, զոհվել է առնվազն 16,874 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 820 երեխա, վիրավորվել է 51,273 մարդ, այդ թվում՝ 3,126 երեխա։