«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։
Տեղեկությունը «Հրապարակ»-ը փորձել է ճշտել Գուլոյանի պաշտպաններից, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Դիմել է դատարան, որտեղից հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Դատարանից փոխանցել են, որ հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։
Դատարանից «Հրապարակ»-ին նաեւ փոխանցել են, որ տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։