Համայնքային պաշտոնյաների աշխատավարձի նոր համակարգ է նախատեսվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոխել համայնքային պաշտոնյաների և համայնքային ծառայողների վարձատրության համակարգը՝ լրավճարի չափը կապելով նրանց աշխատանքի արդյունքների և կատարողականի գնահատման հետ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Թափոնների մասին» օրենքի պահանջներին գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելու, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու, վարչարարությունը պարզեցնելու և տնտեսավարողների վարչական բեռը նվազեցնելու նպատակով։

«Թափոնների մասին» օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել են թափոնների կառավարման ոլորտում կիրառվող մի շարք հասկացություններ և կարգավորումներ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշմամբ հաստատված կարգում։

Նախագծով հստակեցվում են թափոնների տեղադրման, պահման և պահեստավորման վերաբերյալ առանձին դրույթներ՝ դրանք համապատասխանեցնելով «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացություններին։

Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 28-Ն որոշմամբ արդեն ներդրված է թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի էլեկտրոնային ներկայացման պահանջը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կատարելագործել նախագծերի ներկայացման ընթացակարգերը՝ նախատեսելով պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի ինքնաշխատ ստացում, ինչպես նաև սահմանելով, որ միայն պետական տեղեկատվական համակարգերում բացակայող տեղեկություններն ու փաստաթղթերն են ներկայացվում հայտատուի կողմից։

Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման նպատակով սահմանվում են այն դեպքերը, երբ հաստատված նախագծի գործողության ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել նոր նախագիծ՝ արտադրական գործընթացի կամ գործունեության պայմանների փոփոխության արդյունքում վտանգավոր թափոնների տեսակների, քանակների կամ դրանց տեղադրման և պահման պայմանների էական փոփոխության դեպքում, ինչպես նաև նախատեսվում է, որ նոր նախագծի հաստատման դեպքում նախկին նախագիծը համարվում է ուժը կորցրած։

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2026 թվականի հունվարի 20-ի «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 38-Ա որոշման հավելվածի 6-րդ կետով սահմանված միջոցառման կատարումն ապահովելու պարտավորությունից։  

  1. Առաջարկվողկարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է կատարելագործել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործող կարգը՝

1)     հստակեցնելով թափոնների տեղադրմանպահման և պահեստավորման վերաբերյալ կիրառվող հասկացություններն ու կարգավորումները,

2)    կատարելագործելով էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվող վարչարարությունը՝ պետական տեղեկատվական համակարգերից տվյալների և փաստաթղթերի ինքնաշխատ ստացման և միայն բացակայող  տեղեկությունների ներկայացման սկզբունքի ներդրմամբ,

3)    պարզեցնելով հայտերի ներկայացման և քննարկման ընթացակարգերը,

4)    սահմանելով հաստատված թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծի վերանայման պարտադիր հիմքերը և նոր նախագծի հաստատման իրավական հետևանքները։

 Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգի համապատասխանեցումը «Թափոնների մասին» օրենքի պահանջներինկբարձրանա իրավակարգավորման հստակությունն ու կանխատեսելիությունըկկատարելագործվի էլեկտրոնային վարչարարությունը՝ բացառելով պետական մարմինների տիրապետման տակ գտնվող տվյալների կրկնակի ներկայացումըինչպես նաև կբարձրանա վտանգավոր թափոնների կառավարման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը։

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 -2026 թվականների ծրագիրոլորտային և (կամայլ ռազմավարությունների հետ

Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության ծրագրով նախատեսված պետական կառավարման արդյունավետության բարձրացմանհանրային ծառայությունների թվայնացման և թափոնների կառավարման համակարգի կատարելագործման միջոցառումների իրականացմանը։

Leave a Comment