Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժպ Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Նշվում է, որ Շիրինյանն ինքն է ցանկացել հեռանալ պաշտոնից՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից Արմեն Գրիգորյանի ազատվելուց հետո։

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

Auroranews-ը կապ է հաստատել Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ՝ փորձելով պարզել Անահիտ Շիրինյանի՝ պաշտոնից ազատվելու հնարավոր պատճառները։ Գրասենյակից չեն ցանկացել պատասխանել հարցին։

Auroranews-ի  հարցին՝ արդյոք Շիրինյանի հեռանալը որևէ կապ ունի ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ, գրասենյակից պատասխանել են․ «Չենք ցանկանում մեկնաբանել»։

Leave a Comment