Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը

Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիխեի այգում, ապամոնտաժվում է քաղաքի ամենահայտնի և վիճահարույց կառույցներից մեկը՝ «Ռիխեի սափորներ» անվանումով հայտնի Երաժշտական թատրոնի և ցուցասրահի համալիրը։

Ապակուց և պողպատից կառուցված այս կառույցը նախագծել են իտալացի ճարտարապետներ Մասիմիլիանո և Դորիանա Ֆուկսասները։ Այն կառուցվել է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին և նախատեսված էր որպես խոշոր մշակութային կենտրոն՝ համերգային և ցուցասրահներով։ Շինարարությունը սկսվել էր 2010 թվականին, իսկ համալիրի արժեքը, ըստ Studio Fuksas-ի, կազմել է մոտ 40 մլն եվրո։ Սակայն 2012 թվականի իշխանափոխությունից հետո նախագիծը դադարեցվեց։

2025 թվականին գույքը ձեռք է բերել Rike Dom ընկերությունը։ Նույն թվականին սեփականատերը փոխվեց, և Rike Dom-ի բաժնետեր դարձավ Maqro Property ընկերությունը։ Այժմ շենքը շրջապատված է ցանկապատով, իսկ աշխատանքները ներառում են դրա ճակատի վահանակների ապամոնտաժում։ Համալիրի հետագա զարգացման հստակ նախագիծ դեռ հրապարակված չէ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment