«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացրել, որը բաղկացած է երկու մասից։ Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ…
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը և որոշում կայացրել, որը բաղկացած է երկու մասից։ Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ ամբիոնից Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրել էր զինվորների թեման «սրիկայաբար շահարկելու» մեջ։
Դրանից հետո ՔՊ-ական պատգամավորները բազմիցս պահանջել էին, որ Ղազարյանը ներողություն խնդրի իր արտահայտության համար, սակայն նա հրաժարվել էր դա անել։ Ի պատասխան՝ ՔՊ-ականներն էլ Ղազարյանին էին «սրիկա» անվանել։