Էմին Օհանյանը պահպանում է առաջատարի դիրքը շախմատի Մ-20 ԵԱ-ում

Հայ շախմատիստները առաջատարների թվում են Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: 7-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, որն ունի 6 միավոր: Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով երկրորդ տեղում է: ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5 միավոր:

Աղջիկների պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5 միավոր և կիսում է 4-5-րդ տեղերը: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

Leave a Comment