14 Օգոստոսի 2026, 15:32
85 տարի անց հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի հերոս, արցախցի փոխգնդապետ Նիկոլայ Պետրոսյանցի զոհվելու վայրը։ Որոնողական աշխատանքներ իրականացնողները նրա ինքնությունը պարզել են «Կարմիր դրոշի» շքանշանի միջոցով և արտաշիրիմել նրա աճյունը։ Այժմ որոնում են նրա հարազատները։
Պետրոսյանցը ծնվել է 1903 թվականին Ստեփանակերտի շրջանի Սարդարաշեն գյուղում։ Փաստաթղթերում նրա ծննդյան տարեթիվը նշվել է նաև 1908 թվականը, իսկ գյուղի անվանումը՝ Սարդարաշսկ։ Նա պարգևատրվել է Կարմիր աստղի, Կարմիր դրոշի և Լենինի շքանշաններով, ինչպես նաև «Կարմիր բանակի 20 տարի» մեդալով։
Պատերազմի տարիներին նա ղեկավարել է 6-րդ դիվիզիայի 94-րդ հեծելազորային գունդը։ Սկզբում համարվել է անհետ կորած, իսկ հետագայում նշվել է, որ նա զոհվել է 1941 թվականի հունիսի 25-ին։
Նիկոլայ Պետրոսյանցի անունը ներառված է նաև Իրկուտսկի Հիշատակի գրքում։