Էդուարդ Սպերցյանի հաղթական գոլը նորամուտի խաղում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը նորամուտը Սաուդյան Արաբիայի առաջնությունում գոլով է նշել: Սաուդյան Պրո լիգայի առաջին տուրում «Ալ Ահլին» 26-ամյա հայ կիսապաշտպանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ալ Դիրիյահի» նկատմամբ:

Սպերցյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու գոլի հեղինակ դարձավ 25-րդ րոպեին: Նա փոխարինվեց 90-րդ րոպեին: Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է ու Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը:

Leave a Comment