Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի
Համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են որ տեղափոխվածը նույն բնաբակավրի բնակիչ 14-ամյա տղա է, ով ըստ բժիշկների, նույնպես հոսանքահարված է եղել, սակայն օպերատիվ տեղեկություններով երեխան այնտեղ է եղել, երբ նկատել է դեպքը ու հոգեբանական սթրես է տարել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուների տեղադրման աշխատանքներն իրականացվում է «ՆԻԿ-ԴԱՖ» ՍՊԸ-ի կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: